Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոդված 60. ԿՈՂՄԵՐԻ և ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 60. ԿՈՂՄԵՐԻ և ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կողմերի և երրորդ անձանց բացատրություններն իրենց հայտնի այն հանգամանքների մասին, որոնք գործի համար նշանակություն ունեն, գործի վերաբերյալ հավաքված մյուս ապացույցների հետ միասին ենթակա են ստուգման և գնահատման:

Մեկ կողմի ընդունած այն փաստերը, որոնցով մյուս կողմը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, դատարանի համար պարտադիր չեն համարվում:

Դատարանը կարող է ընդունված փաստը հաստատված համարել, եթե նա կասկած չունի, որ փաստի ընդունումը համապատասխանում է գործի հանգամանքներին և կողմն այն չի կատարել խաբեբայության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։