ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 41 · ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼԸ
Հոդված 415. ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
Հոդված 415. ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
Պարտապանից դատական կատարածուի բռնագանձած գումարներից նախ ծածկվում են կատարման հետ կապված ծախսերը, մնացած գումարը տրվում է պահանջատերերին` ի բավարարումն նրանց պահանջների: Բոլոր պահանջները բավարարելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:
Պարտապանից բռնագանձված և պահանջատերերին հանձնելու ենթակա գումարները դատական կատարածուն մուտք է անում դատարանի դեպոզիտ հաշիվը, իսկ այնուհետև հանձնվում կամ փոխանցվում են սահմանված կարգով: Հօգուտ պետական եկամտի հաշվեգրման ենթակա դատական կատարածուն անմիջականորեն մուծում է ԽՍՀՄ պետական բանկի համապատասխան հիմնարկները:
Արտասահմանում ապրող անձանց օգտին բռնագանձված գումարները պահանջատիրոջն են փոխանցվում սահմանված կարգով: