Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 144. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՂԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 144. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՆԱԽԱԳԱՀՈՂԸ

Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի նիստում նախագահում է ժողովրդական դատավորը, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նիստում` նախագահը, նախագահի տեղակալը կամ դատարանի անդամը:

Նախագահողը ղեկավարում է դատական նիստը, ապահովելով գործի բոլոր հանգամանքների, կողմերի իրավունքների և պարտականությունների լրիվ, համակողմանի և օբյեկտիվ պարզաբանումը, վերացնելով դատական քննությունից այն ամենը, ինչ առնչություն չունի քննվող գործի հետ և ապահովելով դատավարության պատշաճ դաստիարակչական մակարդակը: Նախագահողի գործողությունների դեմ գործին մասնակցող անձերից որևէ մեկի, ներկայացուցիչների, վկաների, փորձագետների, թարգմանների առարկության դեպքում այդ առարկությունները գրառվում են դատական նիստի արձանագրության մեջ, և հարցը լուծվում է դատարանի ամբողջ կազմի կողմից:

Նախագահողը անհրաժեշտ միջոցներ է ձեռք առնում դատական նիստում պատշաճ կարգ ապահովելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։