Հոդված 36. ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿՈՂՄԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ
Հոդված 36. ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿՈՂՄԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ
Դատարանը, գործի քննության ժամանակ պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, ում պատկանում է պահանջի իրավունքը, կամ ոչ այն անձի դեմ, որ պետք է պատասխան տա այդ հայցով, հայցվորի համաձայնությամբ, առանց գործը կարճելու, կարող է թույլ տալ, որ սկզբնական հայցվորին կամ պատասխանողին փոխարինի պատշաճ հայցվորը կամ պատասխանողը:
Եթե հայցվորը համաձայն չէ նրան ուրիշ անձով փոխարինելուն, ապա այդ անձը կարող է գործի մեջ մտնել որպես երրորդ անձ, որն ինքնուրույն պահանջներ է ներկայացնում վեճի առարկայի նկատմամբ, որի մասին դատարանը իրազեկ է պահում տվյալ անձին:
Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:
Ոչ պատշաճ կողմի փոխարինվելու դեպքում գործի քննարկումը սկսվում է սկզբից: