ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 365. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԿԱՐՃԵԼՈՒ և ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Հոդված 365. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԿԱՐՃԵԼՈՒ և ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Կատարողական վարույթը կասեցնելու, կատարողական վարույթը կարճելու, կատարողական փաստաթուղթը պահանջատիրոջը վերադարձնելու հարցերը քննության է առնում այն դատարանի ժողովրդական դատավորը, որին առընթեր գործում է դատական կատարածուն: Այդ մասին տեղեկացվում են գործին մասնակցող անձինք, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում հիշյալ հարցերի լուծմանը:
Կատարողական վարույթը կասեցնելու, կատարողական վարույթը կարճելու, կատարողական փաստաթուղթը պահանջատիրոջը վերադարձնելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: