Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 46. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 46. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գործը դատարանում վարելու վերաբերյալ լիազորությունը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու բոլոր դատավարական գործողությունները, բացի գործը ընկերական դատարանին կամ միջնորդ դատարանին հանձնելուց, հայցը ընդունելուց կամ հայցային պահանջներից ամբողջովին կամ մասամբ հրաժարվելուց, հայցի առարկան փոխելուց, հաշտության համաձայնություն կնքելուց, լիազորությունները այլ անձի փոխանցելուց (վերալիազորում), դատարանի վճիռը գանգատարկելուց, կատարողական թերթը գանձման ներկայացնելուց, վճռված գույքը կամ փողը ստանալուց: Սույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացուցչի լիազորությունը պետք է հատկապես հիշատակված լինի ներկայացվողի լիազորագրի մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։