Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Հոդված 197. ՎՃՌԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 197. ՎՃՌԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Վճիռը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

Վճռի ներածական մասում ցույց է տրվում վճռի կայացման ժամանակն ու տեղը, վճիռը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, դատախազը, եթե նա մասնակցել է դատավարությանը, կողմերը, գործին մասնակցող մյուս անձինք, ներկայացուցիչները և վեճի առարկան:

Վճռի նկարագրական մասը բովանդակում է հայցվորի պահանջները, պատասխանողի առարկությունները և գործին մասնակցող մյուս անձանց բացատրությունները:

Վճռի պատճառաբանական մասում պետք է ցույց տրվեն գործի այն հանգամանքները, որպիսիք պարզել է դատարանը, այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի եզրակացությունները, և այն փաստարկները, որոնցով դատարանը հերքում է այս կամ այն ապացույցը, այն օրենքները, որոնցով ղեկավարվել է դատարանը:

Վճռի եզրափակիչ մասը պետք է բովանդակի դատարանի եզրակացությունը հայցը բավարարելու կամ հայցը լիովին կամ մասնակի մերժելու մասին, ցուցում դատական ծախսերը բաշխելու մասին, ցուցում գանգատարկման ժամկետի և կարգի մասին:

Ամուսնալուծության վերաբերյալ գործերով վճռի եզրափակիչ մասում պետք է որոշված լինի հարյուրից մինչև երկու հարյուր դրամի չափով այն գումարը, որը ամուսիններից մեկի կամ երկու ամուսինների կողմից ենթակա է վճարման, եթե երկու ամուսինները գտնվում են առաջին ամուսնության մեջ, իսկ եթե ամուսիններից մեկը գտնվում է կրկնակ ամուսնության մեջ, գումարը պետք է որոշվի երկու հարյուրից մինչև երեք հարյուր դրամի չափով, որը ենթակա է վճարման ամուսիններից մեկի կամ երկու ամուսինների կողմից` նրանց ամուսնալուծության վկայական տալու ժամանակ, բացառությամբ այն անձանց հետ ամուսնալուծության վերաբերյալ գործերի, որոնք սահմանված կարգով ճանաչվել են անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ, ինչպես նաև այն անձանց հետ, որոնք դատապարտվել են առնվազն երեք տարվա ազատազրկման, որոնց վերաբերյալ գործերով նշված գումարը չի գանձվում:

(07.03.67, 10.03.90 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։