ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 9 · ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ
Հոդված 103. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 103. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Չլրացած բոլոր դատավարական ժամկետների ընթացքը կասեցվում է գործի վարույթը կասեցվելու հետ միաժամանակ: Ժամկետների կասեցումը սկսվում է այն հանգամանքների ծագման պահից, որոնք հիմք են ծառայել վարույթը կասեցնելու համար: Վարույթը վերսկսելու օրից դատավարական ժամկետների ընթացքը շարունակվում է: