Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 17 · ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Հոդված 214. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 214. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

Դատարանը կարող է գործին մասնակցող անձանց դիմումի և միջնորդության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կասեցնել գործի վարույթը`

1) երբ կողմը ԽՍՀՄ զինված ուժերի կազմում իսկական ժամկետային զինվորական ծառայության մեջ է գտնվում կամ երբ նա պետական որևէ պարտականության կատարման է ներգրավվել.

2) երբ կողմը երկարատև պաշտոնեական գործուղման մեջ է գտնվում.

3) երբ կողմը բուժական հիմնարկում է գտնվում.

4) երբ պատասխանողը հետախուզվում է սույն օրենսգրքի 112 հոդվածով նախատեսված դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։