Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

Հոդված 90. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋև

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 90. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋև

Եթե վճիռը կայացվել է գործով դատական ծախսերը կրած կողմի օգտին, ապա դատարանը այդ ծախսերը բարդում է մյուս կողմի վրա, թեկուզև այդ կողմը ազատված է եղել պետության օգտին գանձվող դատական ծախսերի վճարումից: Եթե հայցը բավարարվել է մասամբ, ապա այս հոդվածում նշված գումարները գանձվում են հօգուտ հայցվորի` դատարանի կողմից բավարարված հայցային պահանջների չափի համամասնությամբ, իսկ հօգուտ պատասխանողի` հայցային պահանջների այն մասի համամասնությամբ, որ մասում մերժել են հայցվորին:

Այս հոդվածում շարադրված կանոնները վերաբերում են նաև վճռաբեկ գանգատներ տալիս կողմերի մուծած պետական տուրքին:

Եթե վերադաս ատյանի դատարանը, առանց գործը նոր քննության հանձնելու փոփոխում է կայացված վճիռը կամ նոր վճիռ է կայացնում, նա համապատասխանորեն փոփոխում է դատական ծախսերի բաշխումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։