ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՉՆԱԳՐԵՐ
Հոդված 110. ԾԱՆՈՒՑԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 110. ԾԱՆՈՒՑԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Եթե հասցեատերը հրաժարվում է ծանուցագիրն ընդունելուց, ապա այն բերող անձը համապատասխան նշում է անում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին: Ծանուցագիրն ընդունելուց հասցեատիրոջ հրաժարվելու վերաբերյալ նշումը վավերացվում է տնային կառավարչության, պատգամավորների գյուղական կամ ավանային խորհրդի գործադիր կոմիտեի կամ հասցեատիրոջ աշխատանքի վայրի ադմինիստրացիայի կողմից:
Ծանուցագիրը ընդունելուց հրաժարվելը գործի քննությանն արգելք չի հանդիսանում:
(28.05.80 խմբագրությամբ)