Հոդված 330. ԳՈՐԾԸ ԴԱՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԵՐԱՆԱՅՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
Հոդված 330. ԳՈՐԾԸ ԴԱՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԵՐԱՆԱՅՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
Գործը դատական հսկողության կարգով վերանայող դատարանի որոշման մեջ շարադրված ցուցումները պարտադիր են տվյալ գործը վերստին քննող դատարանի համար:
Գործը դատական հսկողության կարգով վերանայող դատարանը իրավունք չունի հաստատելու կամ ապացուցված համարելու այն հանգամանքները, որոնք չեն հաստատվել վճռում կամ ժխտվել են վճռով, կանխորոշելու այս կամ այն ապացույցի արժանահավատ կամ ոչ արժանահավատ լինելը, մեկ ապացույցի հանդեպ մյուսի առավելություն ունենալու հարցերը, ինչպես նաև այն հարցը, թե մատերիալ իրավունքի որ նորման պետք է կիրառվի և ինչ վճիռ պետք է կայացվի գործը նորից քննելիս:
Նմանապես և գործը դատական հսկողության կարգով քննելիս դատարանը, բեկանելով վճռաբեկ որոշումը, իրավունք չունի կանխորոշելու այն հետևությունները, որ կարող են արվել վճռաբեկ ատյանի կողմից գործը երկրորդ անգամ քննելիս: