Հոդված 38. ՎԵՃԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ
Հոդված 38. ՎԵՃԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են հայցվորի կամ պատասխանողի կողմում գործի մեջ մտնել մինչև դատարանի կողմից վճիռ կայացվելը, եթե կողմերից մեկի վերաբերմամբ գործով կայացվող վճիռը կարող է ազդել նրանց իրավունքների կամ պարտականությունների վրա: Նրանք կարող են գործին մասնակից դարձվել նաև կողմերի կամ դատախազի միջնորդությամբ, կամ դատարանի նախաձեռնությամբ: Ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի դատավարական իրավունքներով և կրում են կողմի դատավարական պարտականությունները, բացի հայցի հիմքն ու առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու կամ նվազեցնելու, ինչպես նաև հայցից հրաժարվելու, հայցն ընդունելու կամ հաշտության համաձայնություն կայացնելու և դատական վճռի հարկադիր կատարում պահանջելու իրավունքից: