Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

Հոդված 61. ՎԿԱՆԵՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 61. ՎԿԱՆԵՐԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Վկա կարող է լինել ամեն մի անձ, որին կարող է հայտնի լինել գործին վերաբերող որևէ հանգամանք:

Որպես վկաներ չեն կարող կանչվել և հարցաքննվել`

1) քաղաքացիական գործով ներկայացուցիչները կամ քրեական գործով պաշտպանները` այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրանց հայտնի են դարձել ներկայացուցչի կամ պաշտպանի պարտականություններ կատարելու կապակցությամբ.

2) այն անձինք, ովքեր իրենց ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ի վիճակի չեն ճիշտ ընկալել փաստերը կամ ճիշտ ցուցմունքներ տալ դրանց վերաբերյալ:

Վկա հրավիրելու միջնորդություն հարուցող անձը պարտավոր է մատնանշել, թե գործի համար նշանակություն ունեցող ինչ հանգամանքներ կարող է հաստատել վկան, և հաղորդել դատարանին նրա անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։