ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 20 · ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 222. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 222. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼԸ
Առաջին ատյանի դատարանի որոշումները, որոնցով գործն ըստ էության չի լուծվում, կայացվում են սովորական որոշումների ձևով:
Դատարանը որոշումները կայացնում է խորհրդակցական սենյակում, սույն օրենսգրքի 16 հոդվածով նախատեսված կարգով:
Ոչ բարդ հարցեր լուծելիս դատարանը կարող է որոշում կայացնել տեղում խորհրդակցելուց հետո, չհեռանալով խորհրդակցական սենյակ: Այդպիսի որոշումը մտցվում է դատական նիստի արձանագրության մեջ: Որոշումները հրապարակվում են դրանք կայացվելուց անմիջապես հետո: