Հոդված 427. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 427. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններին և խորհրդային քաղաքացիներին հավասար օգտվում են քաղաքացիական դատավարական իրավունքներով:
Օտարերկրյա ձեռնարկությունները և կազմակերպությունները իրավունք ունեն դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններին և իրենց շահերը պաշտպանելու համար օգտվում են քաղաքացիական դատավարական իրավունքներով:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 50 հոդվածին համապատասխան ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը կարող է սահմանել պատասխան սահմանափակումներ այն պետությունների քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ, որտեղ խորհրդային քաղաքացիների, ձեռնարկությունների կամ կազմակերպությունների քաղաքացիական դատավարական իրավունքների հատուկ սահմանափակումներ են թույլ տրվում: