Հոդված 19. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԱՎՈՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԱՎՈՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Առաջին ատյանի դատարանում քաղաքացիական գործի քննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել այդ գործի քննությանը վճռաբեկ ատյանի դատարանում կամ դատական հսկողության կարգով, ինչպես նաև այդ գործի նոր քննությանը առաջին ատյանի դատարանում, եթե նրա մասնակցությամբ կայացված վճիռը բեկանվել է:
Գործի քննությանը վճռաբեկության կարգով կամ դատական հսկողության կարգով մասնակցած դատավորը չի կարող մասնակցել այդ գործի կրկնակի քննությանը միևնույն ատյաններում, եթե նրա մասնակցությամբ կայացված որոշումը բեկանվել է:
Գործի քննությանը վճռաբեկ ատյանի դատարանում կամ հսկողության կարգով դատական կոլեգիայի կազմում մասնակցած դատավորը տվյալ գործի քննությանը չի կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահության կազմում:
Վճիռը բեկանելու մասին որոշում կայացնելուն մասնակցած դատավորը չի կարող մասնակցել այդ գործի նոր քննությանը առաջին ատյանի դատարանում:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամի մասնակցությունը գործի քննությանը վճռաբեկ կամ հսկողական ատյանի դատարաններում չի զրկում նրան Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի կազմում նույն գործի քննությանը մասնակցելու իրավունքից, ինչպես նաև գերագույն դատարանի պլենումի կազմում գործի քննությանը մասնակցելն արգելք չի հանդիսանա այդ գործի նոր քննությանը առաջին, վճռաբեկ կամ հսկողական ատյանի դատարանում նրա մասնակցելուն: