ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 355. ՎՃԻՌԸ ՀՈԺԱՐԱԿԱՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 355. ՎՃԻՌԸ ՀՈԺԱՐԱԿԱՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Դատական կատարածուն, ձեռնամուխ լինելով վճռի կատարմանը, առաջարկություն է ուղարկում պարտապանին` վճիռը հնգօրյա ժամկետում հոժարակամ կատարելու մասին:
Առաջարկությունը ուղարկվում և պարտապանին է հանձնվում սույն օրենսգրքի 10-րդ գլխում սահմանված կանոններով: Անհրաժեշտ դեպքերում առաջարկությունը հանձնելու հետ միաժամանակ դատական կատարածուն կարող է արգելանք դնել պարտապանի գույքի վրա: