Անցնել բովանդակությանը
ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐԻ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸԳլուխ 36 · ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃԻՌՆԵՐԻ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

Հոդված 328. ԳՈՐԾԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԵՐԱՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 328. ԳՈՐԾԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԵՐԱՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դատարանը, հսկողության կարգով վերաքննելով գործը, իրավունք ունի իր որոշմամբ`

1) վճիռը կամ որոշումը թողնելու անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման.

2) բեկանելու վճիռը կամ որոշումը ամբողջովին կամ նրա մի մասը և գործը նոր քննության ուղարկելու առաջին ատյանի կամ վճռաբեկ ատյանի դատարանին կամ ուղարկելու այլ ժողովրդական դատարանի քննության.

3) բեկանելու վճիռը կամ որոշումը ամբողջովին կամ նրա մի մասը և գործի վարույթը կարճելու կամ դիմումը թողնելու առանց քննության.

4) ուժի մեջ թողնելու գործով նախկինում կայացված վճիռներից կամ որոշումներից որևէ մեկը.

5) փոփոխելու վճիռը կամ որոշումը, կամ կայացնելու նոր վճիռ, չհանձնելով գործը նոր քննության, եթե գործով չի պահանջվում ապացույցների հավաքում կամ դրանց լրացուցիչ ստուգում, առաջին ատյանի դատարանը գործի հանգամանքները պարզել է լրիվ և ճիշտ, սակայն սխալ է թույլ տվել մատերիալ իրավունքի նորմաների կիրառման հարցում:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։