Հոդված 42. ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵրԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Հոդված 42. ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵրԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Օրենքով նախատեսված դեպքերում պետական կառավարման մարմինները, արհմիությունները, պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումները, հասարակական մյուս կազմակերպությունները կամ առանձին քաղաքացիներ կարող են դատարան դիմել այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը պաշտպանելու համար:
Եթե հիշյալ մարմիններն ու քաղաքացիները հրաժարվում են այլ անձանց իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանության համար տրված իրենց դիմումից, ապա այն անձը, որի շահերի պաշտպանության համար տրվել է դիմումը, չի զրկվում գործն ըստ էության քննելու պահանջ ներկայացնելու իրավունքից: Այդ դեպքում դատական ծախսերը բռնագանձվում են ընդհանուր հիմունքներով:
Պետական կառավարման մարմինները, օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի կողմից կարող են մասնակից դարձվել դատավարությանը կամ սեփական նախաձեռնությամբ մտնել դատավարության մեջ` իրենց վրա դրված պարտականություններն իրականացնելու նպատակով գործի վերաբերյալ եզրակացություն տալու և քաղաքացիների իրավունքներն ու պետության շահերը պաշտպանելու համար:
Այս հոդվածում նշված պետական կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները` հանձինս իրենց ներկայացուցիչների, և առանձին քաղաքացիներ կարող են ծանոթանալ գործի նյութերին, բացարկներ հայտնել, բացատրություններ տալ, ապացույցներ ներկայացնել, մասնակցել ապացույցների հետազոտմանը, միջնորդություններ հարուցել, ինչպես նաև կատարել օրենքով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
(28.05.80 խմբագրությամբ)