ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 303. ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 303. ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԸ
Գործին մասնակցող անձանց բացատրություններից և դատախազի եզրակացությունից հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու համար:
Դատավորների խորհրդակցությունը, որոշում կայացնելը և այն հայտարարելը տեղի է ունենում սույն օրենսգրքի 16, 189, 192 և 196 հոդվածներով նախատեսված կարգով: