Հոդված 432. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 432. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներին համապատասխան, եթե ԽՍՀՄ միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան այն կանոնները, որոնք պարունակվում են խորհրդային քաղաքացիական դատավարության օրենսդրությունում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները:
Նույնպիսի կարգ է կիրառվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրության նկատմամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ:
(28.05.80 խմբագրությամբ)
Հավելված 1
Ց ՈՒ Ց Ա Կ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՅՆ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐԻ ՎՐԱ ՉԻ ԿԱՐՈՂ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾՎԵԼ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ
Կատարողական փաստաթղթերով բռնագանձումը չի կարող տարածվել անձնական սեփականության իրավունքով պարտապանին պատկանող կամ ընդհանուր սեփականության մեջ նրա բաժինը կազմող, պարտապանի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքի և առարկաների հետևյալ տեսակների վրա`
1) այն անձանց պատկանող բնակելի տունը իր օժանդակ տնտեսական կառուցումներով կամ նրա առանձին մասերը, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, եթե պարտապանը և նրա ընտանիքը մշտապես բնակվում են այդ տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ բռնագանձվում է տան կառուցման համար բանկից տրված փոխատվության գումարը.
2) այն անձանց, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` միակ կովը, կով չունենալու դեպքում` միակ հորթը. այն տնտեսություններում որոնք ոչ կով ունեն, ոչ հորթ` միակ այծը, ոչխարը կամ խոզը. կոլտնտեսականների` բացի դրանից, ոչխարները, այծերը և խոզերը, գյուղատնտեսական արտելի կանոնադրությամբ կոլտնտեսային ծխի համար սահմանված նորմայի կեսի սահմաններում, ինչպես նաև ընտանի թռչունները.
3) մինչև նոր կեր հավաքելը կամ մինչև արոտի դուրս բերելը անասունների համար անհրաժեշտ կերը.
4) այն անձանց, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն.
5) պարտապանի և նրա խնամքի տակ գտնվող անձանց տնային գործածության համար անհրաժեշտ հետևյալ առարկաները, կահույքը, հագուստեղենը`
ա) հագուստեղեն` ամեն մի անձի համար` մեկ ամառային կամ աշնանային վերարկու, մեկ ձմեռային վերարկու կամ քուրք, մեկ ձմեռային կոստյում (կանանց համար երկու ձմեռային զգեստ), մեկ ամառային կոստյում (կանանց համար երկու ամառային զգեստ), գլխարկներ` յուրաքանչյուր սեզոնի համար մեկ հատ (կանանց համար, դրանից բացի, երկու ամառային գլխաշոր և մեկ տաք գլխաշոր կամ շալ), այլ հագուստեղեն և գլխարկներ, որոնք երկար ժամանակ գործ են ածվել և արժեք չեն ներկայացնում.
բ) գործածության մեջ գտնվող կոշկեղենը, սպիտակեղենը, անկողնային պարագաները, խոհանոցային ու ճաշասենյակի կարասիները (բացառությամբ այն առարկաների, որ պատրաստված են թանկարժեք նյութերից, այլև այն առարկաների, որոնք գեղարվեստական արժեք ունեն).
գ) կահույք` յուրաքանչյուր շնչին մեկական մահճակալ և աթոռ, ընտանիքին մեկ սեղան, մեկ պահարան և մեկ սնդուկ.
դ) մանկական բոլոր պարագաները.
6) պարտապանի և նրա ընտանիքի համար անհրաժեշտ քանակի սննդամթերքը մինչև նոր բերքը, եթե պարտապանի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, իսկ մնացած դեպքերում` սննդամթերքը և փողը` ընդհանուր գումարով պարտապանի մեկ ամսվա աշխատավարձի չափով, սակայն ոչ պակաս հարյուր ռուբլուց.
7) ընտանիքի կերակուրը պատրաստելու և ընտանիքի բնակելի շենքը ջեռուցման ամբողջ սեզոնում տաքացնելու համար անհրաժեշտ վառելիքը.
8) պարտապանի պրոֆեսիոնալ զբաղմունքը շարունակելու համար անհրաժեշտ ինվենտարը (այդ թվում ձեռնարկներն ու գրքերը), բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանի դատավճռով պարտապանը զրկված է համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ երբ ինվենտարը նրա կողմից օգտագործվել է ապօրինաբար արհեստով զբաղվելու համար.
9) կոոպերատիվ կազմակերպություններում ունեցած փայավճարները, եթե պարտապանը չի հեռացվում կոոպերատիվի անդամների կողմից.
10) կոլտնտեսային ծխի կամ մենատնտես գյուղացիական տնտեսության համատեղ գույքի մեջ պարտապանի ունեցած բաժնի վրա կատարողական փաստաթղթերով բռնագանձում տարածելու դեպքում այդ բաժնի չափը որոշվում է այդ գույքից դուրս գալով բնակելի տունը` տնտեսական շինությունների հետ միասին, որտեղ ապրում են ծխի անդամները, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն, կամ միակ կովը, իսկ կով չլինելու դեպքում` միակ հորթը (կոլտնտեսային ծխում նաև ոչխարները, այծերը, խոզերը և ընտանի թռչունները գյուղատնտեսական արտելի կանոնադրությամբ սահմանված նորմայի կեսի սահմաններում) և մնացած անասունների համար անհրաժեշտ կերը:
Հավելված 2
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿՈՐԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ