Հոդված 168. ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ և ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍխԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼԸ
Հոդված 168. ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ և ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍխԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼԸ
Վկայի հարցաքննությունից առաջ նախագահողը պարզում է վկայի ինքնությունը և նախազգուշացնում նրան ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար պատասխանատվության մասին: Վկայից ստորագրություն է վերցվում հետևյալ բովանդակությամբ`
«Ես... (վկայի անունը, հայրանունը, ազգանունը) պարտավորվում եմ ցուցմունք տալ դատարան ինձ հայտնի ամեն ինչի մասին այն գործով, որով ես կանչված եմ որպես վկա: Ինձ բացատրված է, որ ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար և ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար ես ենթակա եմ քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 և 197 հոդվածներին համապատասխան»: Վկայի ստորագրությունը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
Նախագահողը տասնվեց տարեկան չդարձած վկաներին բացատրում է նրանց պարտականությունը` ճշմարտացիորեն պատմելու գործի վերաբերյալ իրենց հայտնի ամեն ինչի մասին, բայց նրանք չեն նախազգուշացվում ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու և ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության մասին և նրանցից ստորագրություն չի վերցվում: