Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 374. ՊԱՐՏԱՊԱՆԻՑ ՎԵՐՑՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 374. ՊԱՐՏԱՊԱՆԻՑ ՎԵՐՑՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Պարտապանից վերցված ոսկին, արծաթը, պլատինը և պլատինի խմբին պատկանող մետաղները` շինվածքների, ջարդոնի, ձուլածոների, դրամի ձևով և թերամշակ վիճակում, թանկարժեք քարերը, մարգարիտները, օտարերկրյա վալյուտան, օտարերկրյա վալյուտայով դուրս գրված չեկերը և արժեթղթերը դատական կատարածուն ի պահ է հանձնում ԽՍՀՄ պետական բանկի հիմնարկին:

Պետական փոխառության պարտատոմսերը վերցվում են պարտապանից և դատական կատարածուի կողմից ի պահ են հանձնվում մոտակա պետական աշխատավորական խնայողական դրամարկղին:

Պարտապանի մոտ հայտաբերված դրամական գումարները, որոնք անհրաժեշտ են պահանջատիրոջ օգտին վճռված գումարները և կատարման հետ կապված ծախսերը մարելու համար, վերցվում են պարտապանից և դատական կատարածուի կողմից մուծվում են այն դատարանի դեպոզիտ հաշիվը, որին առընթեր գործում է դատական կատարածուն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։