Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 339. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 339. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼԸ

Կատարողական թերթը դատարանի կողմից պահանջատիրոջն է տրվում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, բացի անհապաղ կատարման դեպքերից, երբ կատարողական թերթը տրվում է վճիռն արձակելուց անմիջապես հետո:

Կատարողական թերթը տրվում է պահանջատիրոջը կամ նրա խնդրանքով կատարման է ուղարկվում անմիջականորեն դատարանի կողմից:

Գույքի բռնագրավման, պետության օգտին դրամական գումարներ բռնագանձելու, պետական, կոոպերատիվ կամ այլ հանրային գույքին հանցագործությամբ պատճառած վնասը բռնագանձելու, ալիմենտ բռնագանձելու, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցումը բռնագանձելու, աշխատողին աշխատանքից սխալ ազատելու կամ տեղափոխելու մեջ մեղավոր կամ աշխատանքում վերականգնելու մասին դատարանի վճիռը չկատարելու մեջ մեղավոր պաշտոնատար անձերից դրամական գումարներ բռնագանձելու դեպքերում դատարանը կատարողական թերթը կատարման է ուղարկում իր նախաձեռնությամբ, որի մասին տեղեկացնում է համապատասխանորեն ֆինանսական մարմնին կամ պահանջատիրոջը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։