Հոդված 426. ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՇՐՋԱԴԱՐՁԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԿԱՄ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 426. ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՇՐՋԱԴԱՐՁԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՎՃՌԱԲԵԿ ԿԱՄ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
Վճռաբեկ գանգատի կամ բողոքի, կամ հսկողական կարգով բերված բողոքի հիման վրա գործը քննող դատարանը, եթե նա իր որոշմամբ վերջնականապես լուծում է վեճը կամ կարճում է գործի վարույթը, կամ հայցը թողնում է առանց քննության, պարտավոր է լուծել վճռի կատարումը շրջադարձելու հարցը կամ այն հանձնել առաջին ատյանի դատարանի լուծմանը:
Եթե վերադաս դատարանի որոշման մեջ ոչ մի ցուցում չկա կատարումը շրջադարձելու հարցի մասին, պատասխանողն իրավունք ունի համապատասխան դիմում տալու առաջին ատյանի դատարանին, որը այդ դիմումը քննարկում և լուծում է սույն օրենսգրքի 425 հոդվածում նախատեսված կանոններով:
Աշխատանքային իրավահարաբերություններից բխող պահանջների հիման վրա դրամական գումարներ բռնագանձելու, հեղինակային իրավունքի, հայտնագործության իրավունքի, այն գյուտի օգտագործման համար, որի վերաբերյալ հեղինակային վկայագիր է տրված և ռացիոնալիզատորական առաջարկության օգտագործման համար վարձատրություն բռնագանձելու, ալիմենտ բռնագանձելու, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցում բռնագանձելու վերաբերյալ գործերով, վճիռները հսկողական կարգով բեկանելիս, կատարման շրջադարձում թույլատրվում է եթե բեկանված վճիռը հիմնված է եղել հայցվորի հաղորդած սուտ տեղեկությունների կամ նրա ներկայացրած կեղծ փաստաթղթերի վրա: