Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԿՈՉՆԱԳՐԵՐ

Հոդված 109. ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 109. ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

Քաղաքացուն ծանուցագիրը հանձնվում է անձամբ, ստորագրել տալով դատարանին վերադարձման ենթակա ծանուցագրի երկրորդ օրինակի վրա: Պետական ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը, կոլտնտեսությանը, կոոպերատիվ այլ կազմակերպությանը, դրանց միավորումներին կամ հասարակական այլ կազմակերպությանը հասցեագրված ծանուցագիրը հանձնվում է համապատասխան պաշտոնատար անձին, որն ստորագրում է ծանուցագրի երկրորդ օրինակի վրա:

Եթե ծանուցագիրը բերող անձնավորությունը գործի կապակցությամբ տեղեկացվող կամ կանչվող քաղաքացուն չգտնի նրա բնակության կամ աշխատանքի վայրում, ապա ծանուցագիրը հանձնվում է նրա հետ համատեղ ապրող ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, իսկ նրանց բացակայության դեպքում` տնային կառավարչությանը, պատգամավորների գյուղական կամ ավանային խորհրդի գործադիր կոմիտեին կամ նրա աշխատանքի վայրի ադմինիստրացիային: Նշված դեպքերում ծանուցագիրը ընդունող անձը պարտավոր է ծանուցագրի երկրորդ օրինակի վրա ցույց տալ իր զբաղեցրած պաշտոնը: Ծանուցագիրն ընդունող անձը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում առանց հապաղելու այն հանձնել հասցեատիրոջը:

Հասցեատիրոջ ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը բերող անձնավորությունը ծանուցագրի երկրորդ օրինակի վրա նշում է, թե ուր է մեկնել հասցեատերը և երբ է սպասվում նրա վերադարձը: Այդ տեղեկությունները պետք է հաստատվեն և վավերացվեն համապատասխան տնային կառավարչության, պատգամավորների գյուղական կամ ավանային խորհրդի գործադիր կոմիտեին կամ հասցեատիրոջ աշխատանքի վայրի ադմինիստրացիայի կողմից:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։