Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Հոդված 207. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 207. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ գանգատարկման և բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն գանգատարկված կամ բողոքարկված չի եղել: Վճռաբեկ գանգատ տալու կամ վճռաբեկ բողոք բերվելու դեպքում վճիռը, եթե այն չի բեկանված, օրինական ուժի մեջ է մտնում վերադաս դատարանի կողմից գործը քննվելուց հետո:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի վճիռները օրինական ուժի մեջ են մտնում դրանց հրապարակումից անմիջապես հետո:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կողմերը և գործին մասնակցող մյուս անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները չեն կարող նույն հիմքերով նույն հայցային պահանջները նորից ներկայացնել դատարան, ինչպես նաև այլ դատավարության ժամանակ վիճարկել դատարանով հաստատված փաստերն ու իրավահարաբերությունները:

Եթե գործն սկսվել է դատախազի, պետական կառավարման մարմնի, արհմիության, պետական ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, կոլտնտեսության, կոոպերատիվ այլ կազմակերպության, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպության կամ քաղաքացու կողմից սույն օրենսգրքի 4 հոդվածով նախատեսված կարգով, ապա օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտադիր է այն անձի համար, որի շահերից ելնելով սկսվել է գործը:

Եթե պատասխանողից պարբերական վճարումներ բռնագանձելու վերաբերյալ վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո փոփոխվում են այն հանգամանքները, որոնք ազդում են վճարումների չափը որոշելու կամ դրանց տևողության վրա, յուրաքանչյուր կողմ իրավունք ունի նոր հայց հարուցելու միջոցով պահանջելու, որ փոփոխվեն վճարումների չափն ու ժամկետները:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։