ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 31 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼԸ
Հոդված 267. ԴԻՄՈՒՄ ՏԱԼԸ
Հոդված 267. ԴԻՄՈՒՄ ՏԱԼԸ
Քաղաքացիական կացության ակտերի մատյաններում գրանցումների անճշտությունները պարզելու վերաբերյալ գործերը դատարանը քննության է առնում, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները, իրավունքի վերաբերյալ վեճի բացակայության դեպքում, հրաժարվել են ուղղումներ մտցնել կատարված գրանցման մեջ:
Քաղաքացիական կացության ակտերի մատյաններում գրանցումների անճշտությունները պարզելու վերաբերյալ դիմումը տրվում է խնդրատուի բնակության վայրի դատարանին: