ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 24.1 · ԳԱՆԳԱՏՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Հոդված 238.2. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ
Հոդված 238.2. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ
Օրենքի խախտումով, լիազորությունների գերազանցումով կատարված, քաղաքացիների իրավունքները ոտնահարող` պաշտոնատար անձանց գործողությունների թվին են դասվում այն գործողությունները, որոնց հետևանքներով`
քաղաքացին ապօրինաբար զրկվել է օրենքով կամ այլ նորմատիվ ակտով իրեն տրված իրավունքը լիովին կամ մասնակիորեն իրականացնելու հնարավորություններից.
քաղաքացու վրա ապօրինաբար որևէ պարտականություն է դրվել:
(լրաց. 25.07.88 թ.)