Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 18 · ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՈՒՄԸ

Հոդված 218. ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 218. ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Դատարանը կարճում է գործի վարույթը`

1) եթե գործը ենթակա չէ քննության դատարաններում.

2) եթե դատարան դիմած շահագրգռված անձը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործերի համար սահմանված` վեճի նախնական արտադատարանական լուծման կարգը և կորել է այդ կարգի կիրառման հնարավորությունները.

3) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատարանի որոշում` հայցից հայցվորի հրաժարումը ընդունելու կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին.

4) եթե հայցվորը հրաժարվել է հայցից և հրաժարումը ընդունվել է դատարանի կողմից.

5) եթե կողմերը հաշտության համաձայնություն են կնքել և այն հաստատված է դատարանի կողմից.

6) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով, նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ կայացել է ընկերական դատարանի որոշում, որ ընդունվել է այդ դատարանի իրավասության սահմաններում.

7) եթե պայմանագիր է կնքվել կողմերի միջև տվյալ վեճը միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու մասին.

8) եթե գործի կողմերից մեկը հանդիսացած քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ չի տալիս իրավահաջորդություն:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։