Հոդված 172. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 172. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Տասնչորս տարեկան չդարձած վկաներին հարցաքննելիս, իսկ դատարանի հայեցողությամբ նաև տասնչորսից մինչև տասնվեց տարեկան վկաներին հարցաքննելիս հրավիրում է մանկավարժ: Անհրաժեշտության դեպքում կանչվում են նաև նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները: Հիշյալ անձինք նախագահողի թույլտվությամբ կարող են հարցեր տալ վկային:
Բացառիկ դեպքերում, երբ այդ անհրաժեշտ է ճշմարտությունը ի հայտ բերելու համար, անչափահաս վկայի հարցաքննության ժամանակ դատարանի որոշմամբ դատական նիստի դահլիճից կարող է հեռացվել գործին մասնակցող այս կամ այն անձը: Երբ այդ անձը վերադառնում է նիստի դահլիճ, նրան պետք է հաղորդվի անչափահաս վկայի ցուցմունքը և նրան հնարավորություն տրվի հարցեր տալու վկային:
Տասնվեց տարեկան չդարձած վկան, նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, հեռացվում է դատական նիստի դահլիճից, բացի այն դեպքերից, երբ դատարանն անհրաժեշտ է գտնում այդ վկայի ներկայությունը նիստի դահլիճում: