Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 178. ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՈՒՄ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 178. ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՈՒՄ

Այն իրեղեն և գրավոր ապացույցները, որոնք չեն կարող դատարան բերվել, զննվում և հետազոտվում են դրանց գտնվելու տեղում:

Զննությունը տեղում կատարելու մասին դատարանը որոշում է կայացնում:

Զննությունը տեղում կատարվում է դատարանի ամբողջ կազմով: Զննության ժամանակի և տեղի մասին ծանուցվում է գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչներին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում զննությունը կատարելուն: Անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաև փորձագետներն ու վկաները: Զննության արդյունքները գրառվում են դատական նիստի արձանագրության մեջ: Արձանագրությանը կարող են կցվել զննության ժամանակ կազմված կամ ստուգված պլանները, գծագրերը, լուսանկարները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։