ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 9 · ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ
Հոդված 99. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 99. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Ալիմենտ բռնագանձելու, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը հատուցելու և աշխատանքային իրավահարաբերություններից բխող պահանջների գործերը պետք է քննվեն առաջին ատյանի դատարանի կողմից, եթե կողմերը գտնվում են միևնույն քաղաքում կամ շրջանում, դիմումն ընդունելու օրից ոչ ուշ տասն օրից, իսկ մյուս դեպքերում` ոչ ուշ քսան օրից: Մնացած քաղաքացիական գործերը պետք է քննության առնվեն դիմումն ընդունելու օրից ոչ ուշ մեկ ամսից: