ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հոդված 203. ՎՃՌԻ ՄԵՋ ԵՂԱԾ ԳՐԱՎՐԻՊԱԿՆԵՐԸ և ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՆՀԱՅՏ ՍԽԱԼՆԵՐՆ ՈՒՂՂԵԼԸ
Հոդված 203. ՎՃՌԻ ՄԵՋ ԵՂԱԾ ԳՐԱՎՐԻՊԱԿՆԵՐԸ և ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՆՀԱՅՏ ՍԽԱԼՆԵՐՆ ՈՒՂՂԵԼԸ
Գործի վերաբերյալ վճիռը հայտարարելուց հետո վճիռ կայացնող դատարանը ինքը իրավունք չունի բեկանելու կամ փոխելու այն կամ ուղղումներ մտցնելու վճռի տեքստում:
Դատարանը իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կարող է ուղղել վճռի մեջ թույլ տրված գրավրիպակները կամ թվաբանական ակնհայտ սխալները: Ուղղումներ մտցնելու հարցը լուծվում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք իրազեկ են դարձվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը ուղղումներ մտցնելու հարցը քննելուն արգելք չի հանդիսանում:
Վճռի մեջ ուղղումներ մտցնելու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել կամ մասնավոր բողոք բերվել: