Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 24 · ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՏՐՎՈՂ ԳԱՆԳԱՏՆԵՐ

Հոդված 238. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԳԱՆԳԱՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 238. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԳԱՆԳԱՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դատարանը, պարզելով, որ վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի պահանջը ապօրինի է, որոշում է կայացնում գանգատը բավարարելու և նշանակված տուգանքը վերացնելու մասին:

Եթե նշանակված տուգանքի գումարը գերազանցում է օրենսդրությամբ սահմանված չափը, դատարանը պակասեցնում է տուգանքի գումարը մինչև սահմանված չափը, եթե տուգանքը նշանակվել է առանց հաշվի առնելու կատարված զանցանքի ծանրությունը, զանցառուի անձնավորությունը և նրա գույքային դրությունը, դատարանը կարող է պակասեցնել տուգանքի գումարը:

Եթե վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողությունները օրինական են, դատարանը որոշում է կայացնում գանգատը մերժելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։