ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 24.1 · ԳԱՆԳԱՏՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Հոդված 238.8. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 238.8. ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Դատարանի վճռի կատարումն իրականացվում է քաղաքացիական դատավարության կանոններով, այն բացառություններով և լրացումներով, որոնք սահմանված են սույն գլխով, ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:
Գանգատի առթիվ դատարանի վճռի կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին հայտնվում է դատարանին և քաղաքացուն դատարանի վճիռը կայացվելու պահից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Վճիռը չկատարվելու դեպքում դատարանը ձեռնարկում է սույն օրենսգրքի 404 հոդվածով նախատեսված միջոցները:
(լրաց. 25.07.88 թ.)