ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 11 · ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 119. ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 119. ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Տարբեր վայրերում ապրող կամ գտնվող մի քանի պատասխանողների դեմ հայցը հարուցվում է ըստ պատասխանողներից մեկի բնակության վայրի կամ գտնվելու վայրի` հայցվորի ընտրությամբ:
Հակընդդեմ հայցը, անկախ նրա ընդդատությունից, հարուցվում է սկզբնական հայցի քննության վայրի դատարանում:
Քրեական գործից բխող քաղաքացիական հայցը, եթե այն չի հարուցվել կամ լուծում չի ստացել քրեական գործի քննության ժամանակ, հարուցվում է սույն օրենսգրքով սահմանված ընդդատության կանոնների համաձայն` քաղաքացիական դատավարության կարգով քննելու համար: