Հոդված 105. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 105. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Օրենքով սահմանված ժամկետը դատարանի կողմից հարգելի համարված պատճառներով բաց թողած անձանց համար այդ ժամկետը կարող է վերականգնվել:
Բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումը տրվում է այն դատարանին, որտեղ պետք է կատարվեր դատավարական գործողությունը, և քննվում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք տեղյակ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում դատարանի առաջ դրված հարցի լուծմանը:
Բաց թողած դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումը տալու հետ միաժամանակ պետք է կատարվի այն դատավարական գործողությունը (տրվի գանգատ, ներկայացվեն փաստաթղթեր և այլն), որի վերաբերմամբ բաց է թողնվել ժամկետը:
Բաց թողած դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: