ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 16 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հոդված 205. ՎՃՌԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
Հոդված 205. ՎՃՌԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
Վճիռը պարզ չլինելու դեպքում գործը լուծող դատարանը իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա պարզաբանել վճիռը` չփոխելով նրա բովանդակությունը:
Վճռի պարզաբանում թույլատրվում է, եթե այն դեռևս ի կատար չի ածվել և չի անցել այն ժամկետը, որի ընթացքում վճիռը կարող է հարկադրաբար կատարվել:
Վճռի պարզաբանման հարցը լուծվում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք իրազեկ են դարձվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը վճռի պարզաբանման հարցը քննելուն արգելք չի հանդիսանում:
Վճռի պարզաբանման հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: