Հոդված 32. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Հոդված 32. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Իր իրավունքները դատարանում իրականացնելու և գործի վարումը ներկայացուցչին հանձնարարելու ունակությունը (քաղաքացիական դատավարական գործունակություն) պատկանում է չափահաս դարձած քաղաքացիներին և իրավաբանական անձերին:
Անչափահասների, այսինքն` տասնհինգից մինչև տասնութ տարեկան քաղաքացիների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրենքով պահպանվող շահերը դատարանում պաշտպանում են նրանց ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուները, սակայն դատարանը պարտավոր է այդպիսի գործերին մասնակցելու ներգրավել իրենց` անչափահասներին, կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիներին:
Օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքային, կոլտնտեսային և ամուսնաընտանեկան իրավահարաբերություններից, ինչպես նաև ստացած աշխատավարձի տնօրինման հետ կապված գործարքներից ծագող գործերով, անչափահասները իրավունք ունեն դատարանում անձամբ պաշտպանելու իրենց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Այդպիսի գործերում անչափահասներին օգնելու համար նրանց ծնողներին, որդեգրողներին կամ հոգաբարձուներին մասնակցության ներգրավելը կախված է դատարանի հայեցողությունից:
Փոքրահասակների, այսինքն` տասնհինգ տարեկան չդարձած քաղաքացիների, ինչպես նաև հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը դատարանում պաշտպանում են նրանց օրինական ներկայացուցիչները` ծնողները, որդեգրողները կամ խնամակալները: