Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

Հոդված 128. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 128. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ

Դատավորը միանձնաբար լուծում է քաղաքացիական գործով դիմում ընդունելու հարցը:

Դատավորը մերժում է դիմումի ընդունումը`

1) եթե դիմումը դատարանների քննությանը ենթակա չէ.

2) եթե դատարան դիմած շահագրգռված անձը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործերի համար օրենքով սահմանված` գործի նախնական արտադատարանական լուծման կարգը.

3) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով, նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատարանի որոշում` հայցից հայցվորի հրաժարումը ընդունելու մասին կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին.

4) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով այդ նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ գործ կա դատարանի վարույթում.

5) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով, նույն կողմերի միջև վեճի վերաբերյալ կայացել է ընկերական դատարանի որոշում, որ ընդունվել է նրա իրավասության սահմաններում.

6) եթե պայմանագիր է կնքվել կողմերի միջև տվյալ վեճը միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու մասին.

7) եթե գործը ընդդատյա չէ տվյալ դատարանին.

8) եթե դիմումը տվել է անգործունակ անձ.

9) եթե դիմումը շահագրգռված անձի անունից տվել է գործը վարելու լիազորություններ չունեցող անձը:

Դատավորը, մերժելով դիմումի ընդունումը, այդ մասին կայացնում է պատճառաբանված որոշում: Որոշման մեջ դատավորը պարտավոր է ցույց տալ, թե խնդրատուն որ մարմնին պետք է դիմի, եթե գործը ենթակա չէ դատարանին, կամ ինչպես պետք է վերացնի գործի ծագմանն արգելք հանդիսացող հանգամանքները:

Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշման պատճենը, տրված փաստաթղթերի հետ միասին, հանձնվում է խնդրատուին:

Դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել կամ մասնավոր բողոք բերվել:

Այս հոդվածի 2, 7, 8 և 9 կետերով նախատեսված հիմքերով դիմում ընդունելու մասին դատավորի մերժումը արգելք չի հանդիսանում նույն գործի վերաբերյալ երկրորդ անգամ դիմում ներկայացնելու դատարանին, եթե կվերացվի թույլ տրված խախտումը:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։