ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 68. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 68. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Իրեղեն ապացույցներ են հանդիսանում այն առարկաները, որոնք իրենց որակով, հատկություններով կամ իրենց իսկ առկայությամբ կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու միջոց ծառայել:
Իրեղեն ապացույց ներկայացնող կամ այն պահանջելու վերաբերյալ միջնորդություն հարուցող անձը պարտավոր է մատնանշել, թե գործի համար նշանակություն ունեցող ինչ հանգամանքներ կարող են պարզվել այդ ապացույցով: