Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

Հոդված 301. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 301. ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զեկուցումից հետո դատարանը լսում է դատական նիստին ներկայացած` գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների բացատրությունները, որոնք իրավունք ունեն բերելու նաև վճռաբեկ գանգատում կամ բողոքում չհիշատակված փաստարկներ և ներկայացնելու լրացուցիչ նյութեր:

Նախ հանդես է գալիս վճռաբեկ գանգատ տվող անձը և նրա ներկայացուցիչը կամ դատախազը` եթե վճռաբեկ բողոք է բերված: Եթե վճիռը գանգատարկել են երկու կողմերը, ապա առաջինը հանդես է գալիս հայցվորը:

Պետական կառավարման մարմինների, արհմիությունների, հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների լիազորները և քաղաքացիները, որոնք գործին մասնակցում են սույն օրենսգրքի 4 և 42 հոդվածներում նախատեսված կարգով, եթե նրանք չեն գանգատարկել վճիռը, հանդես են գալիս կողմերից և երրորդ անձերից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։