Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 39 · ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 381. ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԿՈՄԻՍԻՈՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 381. ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ ԿՈՄԻՍԻՈՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

Պարտապանի արգելադրված գույքի իրացումը, բացի սույն օրենսգրքի 379, 380 և 382 հոդվածներում թվարկված գույքից, կատարվում է պետական և կոոպերատիվ առևտրական կազմակերպությունների կողմից, գույքի գտնվելու վայրում` կոմիսիոն սկզբունքներով այն վաճառելու միջոցով: Վաճառելու նպատակով գույքը այլ քաղաք կամ շրջան տեղափոխելը թույլատրվում է միայն պահանջատիրոջ և պարտապանի փոխադարձ համաձայնությամբ և նրանց հաշվին:

Արգելադրված գույքը վերցնելը և այն վաճառքի հանձնելը կատարվում է դատական կատարածուի սահմանած ժամկետում, սակայն արգելադրումից ոչ շուտ հինգ օրից և ոչ ուշ մեկ ամսից հետո: Նախքան այդ ժամկետի սկսվելը պարտապանը ինքը իրավունք ունի, դատական կատարածուի վերահսկողության տակ, իրացնելու գույքը` արգելանք դնելու վերաբերյալ ակտում նշված գնից ոչ ցածր գնով:

Շուտ փչացող մթերքներն ու մյուս իրերը վերցվում և վաճառքի են հանձնվում անհապաղ:

Պարտապանի` առևտրական կազմակերպություններին հանձնված գույքի վաճառքից գոյացած գումարները, վաճառքի օրվանից երեքօրյա ժամկետում, մուծվում են դատարանի դեպոզիտ հաշիվը: Գոյացած գումարներից առևտրական կազմակերպությունները իրենց օգտին կոմիսիոն վարձատրություն են պահում օրենքով սահմանված չափով:

Պարտապանի գույքը, որը չի վաճառվել առևտրական կազմակերպությանը հանձնելու օրից մեկ ամսվա ընթացքում, եթե պահանջատերը հրաժարվում է այդ գույքը վերցնելուց, պարտապանի կամ առևտրական կազմակերպության պահանջով կարող է վերագնահատվել: Վերագնահատումը կատարում է դատական կատարածուն առևտրական կազմակերպության լիազորի մասնակցությամբ: Վերագնահատումը կատարելու տեղի և ժամանակի մասին տեղեկացվում են պահանջատերը և պարտապանը, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում վերագնահատության հարցը լուծելուն: Այս դեպքում պահանջատերը և պարտապանը տեղյակ են պահվում գույքի տեղի ունեցած վերագնահատման մասին:

Եթե գույքի վերագնահատումից հետո երկու ամսվա ընթացքում այն չվաճառվի, պահանջատիրոջը իրավունք է վերապահվում այդ գույքը վերցնելու վերագնահատության գումարով: Եթե պահանջատերը հրաժարվում է գույքից, ապա այն վերադարձվում է պարտապանին, իսկ կատարողական թերթը, եթե պատասխանողը այլ գույք կամ եկամուտներ չունի, որի վրա կարող է գանձումը տարածվել, վերադարձվում է պահանջատիրոջը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։