Հոդված 83. ՀԱՅՑԱԳԻՆ
Հոդված 83. ՀԱՅՑԱԳԻՆ
Հայցագինը որոշվում է`
1) փող գանձելու հայցերում` գանձվող գումարով.
2) գույք պահանջելու հայցերում` պահանջվող գույքի արժեքով.
3) ալիմենտ բռնագանձելու հայցերում` մեկ տարվա ընթացքում կատարվող վճարումների ամբողջ գումարով.
4) ժամկետային վճարումների կամ հանձնումների հայցերում` բոլոր վճարումների կամ հանձնումների ամբողջ գումարով, սակայն ոչ ավելի, քան երեք տարվա համար.
5) անժամկետ կամ ցմահ վճարումների և հանձնումների հայցերում` երեք տարվա վճարումների կամ հանձնումների ամբողջ գումարով.
6) վճարումները կամ հանձնումները պակասացնելու կամ ավելացնելու հայցերում` այն գումարով, որով պակասեցվում կամ ավելացվում են վճարումները կամ հանձնումները, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա համար.
7) վճարումները կամ հանձնումները դադարեցնելու հայցերում` մնացած վճարումների և հանձնումների ամբողջ գումարով, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա համար.
8) գույքի վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու հայցերում` պայմանագրի գործողության մնացած ժամանակի ընթացքում գույքը օգտագործելու համար տրվող վճարումների ամբողջ գումարով, սակայն ոչ ավելի, քան երեք տարվա համար.
9) անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող շենքերի նկատմամբ սեփականության իրավունքի հայցերում` շենքի արժեքով, սակայն ոչ պակաս գույքագրման գնահատությունից կամ, դրա բացակայության դեպքում, ոչ պակաս պարտադիր կոպարային ապահովագրության գնահատումից, իսկ հիմնարկներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին պատկանող շենքերի համար` ոչ պակաս շենքերի հաշվեկշռային գնահատումից:
10) մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցերում` բոլոր պահանջների ընդհանուր գումարով:
Հայցագինը ցույց է տալիս հայցվորը: Ցույց տրված գինը պահանջվող գույքի իրական արժեքին ակնհայտ կերպով անհամապատասխան լինելու դեպքում հայցագինը որոշում է դատավորը: