Հոդված 260. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Հոդված 260. ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննության է առնում իր իսկ քաղաքացու, ինչպես նաև դատախազի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:
Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննության է առնում դատախազի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացին, որին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը քննվում է, կանչվում է դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:
Քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը վարելու հետ կապված դատական ծախսերը խնդրատուից չեն գանձվում:
Դատարանը, պարզելով, որ ընտանիքի դիմում տվող անդամները վարվել են անբարեխղճորեն, նպատակ ունենալով ակնհայտորեն անհիմն կերպով սահմանափակելու կամ զրկելու քաղաքացուն գործունակությունից, բոլոր դատական ծախսերը բռնագանձում է նրանցից: