ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 63. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Հոդված 63. ԳՐԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
Գրավոր ապացույցներ են համարվում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ պարունակող ակտերը, փաստաթղթերը, պաշտոնական կամ անձնական բնույթի նամակները:
Գրավոր ապացույց ներկայացնող կամ այն պահանջելու վերաբերյալ միջնորդություն հարուցող անձը պարտավոր է ցույց տալ, թե գործի համար նշանակություն ունեցող ինչ հանգամանքներ կարող են պարզվել այդ ապացույցով: