Անցնել բովանդակությանը
ՎԱՐՈՒՅԹԸ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԵՂԱԾ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԱՆԳԱՏՆԵՐ

Հոդված 232. ԳԱՆԳԱՏ ՏԱԼԸ

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 232. ԳԱՆԳԱՏ ՏԱԼԸ

Ընտրողների ցուցակներում եղած անճշտությունների (ցուցակում չմտցնելու, ցուցակից հանելու, ցուցակի մեջ սխալմամբ մտցնելու, ազգանունը, անունը, հայրանունը աղավաղելու) մասին դիմումի վերաբերյալ պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի որոշման հետ չհամաձայնվող ամեն մի անձ կարող է գործադիր կոմիտեի որոշման դեմ գանգատ տալ համապատասխան ընտրական տեղամասի գտնվելու վայրի դատարանին:

Եթե դատարանին գանգատ է տրվում առանց նախապես պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեին դիմելու, ապա դատավորը գանգատն ուղարկում է համապատասխան գործադիր կոմիտեին, այդ մասին հաղորդելով խնդրատուին:

(28.05.80 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։