Հոդված 285. ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 285. ՎՃՌԱԲԵԿ ԳԱՆԳԱՏԻ ԿԱՄ ԲՈՂՈՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Վճռաբեկ գանգատը կամ բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անունը, որին հասցեագրվում է գանգատը կամ բողոքը.
2) գանգատ տվող կամ բողոք բերող անձի անունը.
3) նշում այն վճռի մասին, որը գանգատարկվում կամ բողոքարկվում է, և այդ վճիռը կայացնող դատարանի անունը.
4) նշում այն մասին, թե ինչում է կայանում վճռի անճշտությունը և գանգատը կամ բողոքը տվող անձի խնդրանքը.
5) գանգատին կամ բողոքին կցված գրավոր նյութերի ցուցակը:
Վճռաբեկ գանգատը ստորագրում է գանգատ տվող անձը կամ նրա ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքը ստորագրում է դատախազը:
Ներկայացուցչի տված վճռաբեկ գանգատին պետք է կցվի վճիռը գանգատարկելու վերաբերյալ ներկայացուցչի լիազորությունները հաստատող լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, եթե գործում չկան այդպիսի լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ: